• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Այցելություն Կալկաթա և մասնակցություն Սուրբ Ծննդյան Պատարագին

07 հունվարի, 2024
2024թ. հունվարի 5-6-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն ու դեսպանության դիվանագետներն ընտանիքի անդամների հետ միասին այցելությամբ գտնվում էին Կալկաթայում՝ Սուրբ Ծննդյան Պատարագին և Ջրօրհնեքի կարգին մասնակցության, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերից ժամանած և տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով:
Այցի առաջին օրը Կալկաթայում հարյուրամյակներ գործող հայտնի Հայոց մարդասիրական ճեմարանում դեսպանության դիվանագետների ողջ անձնակազմով առաջին անգամ նման այցի իրականացման ողջույնի խոսքերով է հանդես եկել Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը: ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության անդամներ Սյուզան Ռուբենի և Սյունիլ Սոբթիի հետ: Քննարկվել են ՀՀ դեսպանության հետ ավանդական դարձած արդյունավետ և հետագա նպատակային համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Վ. Աֆյանը նաև ծանոթացել է վարժարանի սաների, նրանց ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև ուսուցչական կազմի հետ՝ խորհրդանշական նվերներ հանձնելով Աստվածհայտնության նախատոնակի կապակցությամբ:
Հաջորդ օրը Հոգևոր հովվի կողմից Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում մատուցված Պատարագից, ինչպես նաև Հայոց մարդասիրական ճեմարանում ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող դիվանագետներին ողջույնի պաշտոնական արարողությունից ու ճեմարանի հուշամատյանում գրառումից հետո համայնքային հարցերին նվիրված քննարկումներ են ծավալվել Կալկաթայի Հայկական մարզական ակումբում: ՀՀ դեսպանը, կարճատև հանդիպում ունենալով նաև Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգի հոգաբարձուների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բիպլաբ Ռոյի հետ, մտքեր է փոխանակել Կալկաթայում հայկական դարավոր ներկայությանը վերաբերող փաստագրական նմուշների հետագա հնարավոր ցուցադրության կազմակերպման վերաբերյալ: Կալկաթայում գտնվելու օրերին այցելություններ են տեղի ունեցել նաև Սուրբ Երրորդություն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: